Կիցիա անունով կատուն համացանցի աստղ է դարձել իր խոռոժ դիմագծերի պատճառով: Կիցիան ապրում է իր տիրուհի Վիկտորիայի հետ ամերիկյան Օռլանդո քաղաքում, գրում է Сегодня-ն: Վիկտորիայի խոսքով՝ կատուն իրեն ամուսինն է նվիրել: Սկզբում կատուն սովորական տեսք ուներ:

«Բայցի տարիքի հետ նա սկսեց զվարճալի ու խոռոժ դեմք ընդունել: Կատուն ոչ մի շեղում կամ հիվանդություն չունի, նա առողջ է»,- հավատացնում է կինը:

Կատուն համացանցում հայտնի է դարձել այն բանից հետո, երբ Վիկտորյան 2018թ. Instagram-ում հաշիվ բացեց ու սկսեց հրապարակել կենդանու մասնակցությամբ լուսանկարներ և տեսանյութեր: Այսօրվա դրությամբ՝ @grumpy_kitzia էջն ունի ավելի քան 47 հազար հետևորդ: