Մեծ Բրիտանիայի արքայազնի բախտը բերել է, որ կորոնավիրուսային հիվանդությունը բարդացումներ չի առաջացրել։ Այս մասին լրատվամիջոցներին պատմել է ինքը՝ 71-ամյա արքայազն Չարլզը, փոխանցում է Daily Mail լրատվական կայքը։

 
 

«Իմ բախտը բերել է, որ հիվանդությունը թեթև է անցել։ Բայց իմ մոտ դա եղել է, ու ես գիտեմ, թե ինչի միջով են անցնում այլ մարդիկ»,- ասել է արքայազնը, որ հիմա էլ շարունակում է մեկուսացման մեջ մնալ։

Նա հայտարարել է, որ այժմ աշխատում է կորոնավիրուսի հաղթահարման գործում այլ մարդկանց օգնելու ուղղությամբ։ Արքայազնը նաև տեղեկացրել է, որ իրականացնելու են նաև տնտեսությունը արհավիրքից դուրս հանելու ծրագիր։