Ամերիկացի փոփ երգչուհի եւ գործարար Ռիհաննան մասնակցել է սեփական Savage X Fenty ապրանքանիշի գովազդային արշավին։ Լուսանկարները հրապարակվել են ընկերության Instagram-յան էջում։

Ռիհաննան նոր հավաքածուի վառ գույնի ներքնազգեստն է կրում։ Այն պատրաստված է կիսաթափանցիկ ժանյակից։ Հրապարակման մեկնաբանություններում նշվում է, որ նկարագրված ներքնազգեստի վաճառքը սկսվել է երեկ։

Սակայն այսօր հնարավոր չի լինի այն գնել պաշտոնական կայքում. այն հաղորդագրություն է պարունակում Ջորջ Ֆլոյդի՝ աղմուկ հանած գործի պատճառով ռասսայական անարդարության եւ անհավասարության մասին։

«Մենք չենք լռում եւ կանգնած չենք հեռվում։ Ռասսայական անհավասարության, անարդարության եւ բացահայտ ռասիզմի դեմ պայքարը չի սահմանափակվում ֆինանսական նվիրատվություններով ու աջակցության խոսքերով։ Որպես թխամորթ անձանց համայնքի, մեր աշխատակիցների, ընկերների, ընտանիքների, տարբեր ոլորտներից մեր գործընկերների հետ համերաշխության նշան՝ մենք մասնակցում ենք #BlackoutTuesday-ին։ Savage X Fenty-ին երեքշաբթի՝ հունիսի 2-ին, ամբողջ աշխարհում չի աշխատի։ Այն հանգստյան օր չէ։ Այն մտածելու եւ իրական փոփոխություններ անելու միջոցներ գտնելու օր է»,- ասված է դրանում։