NBA- ի վեցակի չեմպիոն Մայքլ Ջորդանի մարզահագուստը վաճառվել է աճուրդով՝ 288,000 դոլարով, հայտնում է ESPN- ի նախկին լրագրող և The Action Network- ի պրոդյուսեր Դարրեն Ռովելը Թվիթերի իր էջում: Նշվում է, որ դա այն հագուստն է, որով Ջորդանը խաղացել է «Չիկագո Բուլսի» կազմում 1996/97 մրցաշրջանում։ Մայիսի սկզբին 1985-ին Ջորդանի համար պատրաստված սպորտային կոշիկները աճուրդում վաճառվել էին 560 000 դոլարով: