Միացյալ Նահանգների Ստենֆորդի համալսարանում գիտնականները գտել են, թե որ մեխանիզմն է քաղցկեղն անբուժելի դարձնում: Այս մասին հաղորդվել է Science Daily գիտական հանդեսում:
Ուռուցք ունեցող հիվանդների մահվան հիմնական պատճառներից մեկը մետաստազներն են: Գիտնականները նշում են, որ դրանք կարող են հայտնվել ախտորոշման հաստատումից մի քանի տարի առաջ:
Պարզվել է, որ քաղցկեղի բուժման ժամանակ օգտագործվող դեղամիջոցներն առաջացնում են բնական ընտրություն մետաստազների բջիջների շրջանում: Սա նրանց նրանց դարձնում է թերապիայի հանդեպ դիմացկուն:
Գիտնականները հետազոտել են կրծքագեղձի, կոլոռեկտալ և թոքերի քաղցկեղով 136 հիվանդների. նրանցից վերցրել են առաջնային ուռուցքների և մետաստազների 457 նմուշ: Դեպքերից 100-ը դեղորայքային բուժման է ենթարկվել, իսկ 99-ի դեպքում ոչինչ չի արվել:
Պարզվել է, որ բուժումը նպաստում է քաղցկեղի բջիջների մուտացիային և էվոլյուցիային: Երկրորդային ուռուցքային օջախները, որոնց առաջացման պատճառ կարող է դառնալ թերապիան, երբեմն առաջնայիններից շատ են տարբերվում: Դրանք հիմնականում բաղկացած են դեղամիջոցների նկատմամբ դիմացկուն բջիջներից: