ԽՈՅԵՐ

Դուք շատ կցանկանաք վերադարձնել սիրելիի հետ համատեղ կյանքի ինչ-որ մի փուլ: Այն, ինչ կատարվում է ձեզ հետ այս շաբաթ, սխալ է եւ անբնական, ըստ ձեզ...

ՑԼԵՐ

Այս շաբաթ դուք պետք է փոքրացնեք ծանոթների շրջանակն ու ոչ ոքի ներս չթողնեք: Ավելի լավ է շաբան անցկացնեք ձեր ընտանիքի հետ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Սիրելին կպահի իրեն բավականին տարօրինակ եւ ասովոր: Այնքան, որ որ դուք չեք հավատա, թե այդ նա է, ոչ թե նրա նմանակը:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Շտապեք, ձեր երջանկությունը շատ մոտ է ձեզ, եւ ժամանակ շատ քիչ է մնացել դրան հասնելու համար:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Դուք այնպիսի արարքներ կանեք, որոնք կվիրավորեն ձեր սիրելիին: Աշխատեք այնպես անել, որ դա չազդի սիրելիի հետ հետագա հարաբերությունների վրա:

ԿՈՒՅՍԵՐ

Դուք կհասկանաք, թե որքան լուրջ են սիրելիի մտադրությունները ձեր վերաբերյալ: Շատ հավանական է, որ հենց այս շաբաթ նա սեր խոստովանի ձեզ կամ էլ աաջարկություն անի:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այս շաբաթ սիրելիին բավականին դժվար կլինի լուծել այն առաջադրանքը, որը դուք նրան հանձնարարել եք, այդ իսկ պատճառով նա կդիմի այլոց օգնությանը:

ԿԱՐԻճՆԵՐ

Սիրելին չի ցանկանա մեկ վայրկյանով անգամ բաժանվել ձեզանից: Դա շատ դժվար կլինի' հաշվի առնելով ձեր զբաղվածության ժամերի անհամատեղելիությունը, սակայն եթե ցանկությունը մեծ լինի, ապա անպայման կիրականացնեք դա:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Սիրելին կցանկանա փոխել ձեր շփման ավանդական եղանակները եւ նորություն մտցնել դրանց մեջ:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Բաժանումն անխուսափելի է: Սակայն դա ընդմիշտ չէ, մի վախեցեք: Պարզապես ինչ-ինչ պատճառներով շաբաթը դուք սիրելիից առաձին կանցկացնեք:

ՋՐՀՈՍՆԵՐ

Միթե՞ ձեր կյանքում սիրո մասին երազելուց եւ ծրագրեր մշակելուց զատ այլ բան չկա: Արդյոք դուք չափից դուրս շատ չե՞ք կենտրոնացել դրա վրա:

ՁԿՆԵՐ

Սիրելին ձեզ չի մեղադրի ոչ մի բանում, անգամ եթե դուք իսկապես մեղավոր լինեք եւ արժանի լինեք պատժի: