Հոլիվուդյան դերասան Բրյուս Ուիլիսի դուստրը՝ Ռումեր Ուիլիսը, հազվադեպ է բաց հագուստով լուսանկարներ հրապարակում ինստագրամյան իր էջում, բայց այս անգամ նա դրանք հրապարակել է «բարի գործի համար»: Ռումերը իր լուսանկարի տակ բավականին ծավալուն մեկնաբանություն է գրել՝ ինչպես պետք է սիրել ինքդ քեզ, ընդունել քեզ այնպիսին, ինչպիսին որ կաս։ Նա նկատեց, որ չնայած ինքը և իր բաժանորդները շատ տարբեր են, բայց նրանց միավորում է մի ընդհանուր հատկանիշ. դա կատարյալ լինելու ցանկությունն է։ Դերասանուհին պնդում է, որ չպետք է կատարելության սահմանումը փնտրել սոցիալական ցանցերում, որոնք լի են խմբագրված լուսանկարներով և թանկարժեք պլաստիկայով:

 

«Ես ուզում եմ հնարավորինս անկեղծ և բաց լինել: Այս լուսանկարը կարող էր թաքցնել իմ բոլոր թերությունները, բայց հիմա ես քո առջև եմ: Իմ ստամոքսը ինձ նյարդայնացնում է։ Կան օրեր, երբ ձեռքերս պարզապես հսկայական են թվում: Բայց ես այսպիսին եմ։ Եվ ես ինձ սիրում եմ այնպիսին, ինչպիսին որ կամ»,֊ գրել է Ռումեր Ուիլիսը։