Հեռուստահաղորդավարուհի Լերա Կուդրյավցեւան պատասխանել է «Գաղտնիք, որը միլիոն արժե» («Секрет на миллион») հաղորդման փակման մասին տեղեկություններին, որը վարում է «НТВ» հեռուստաընկերությամբ։ «Teleprogramma»-ին տված հարցազրույցում հաղորդավարուհին հայտարարել է, որ դա սուտ տեղեկատվություն է։
«Ինչո՞ւ են բոլորը ցանկանում ինձ հեռացնել աշխատանքից։ Իհարկե ոչ»,- նշել է նա։ Կուդրյավցեւայի խոսքով՝ «НТВ»-ում իր մասնակցությամբ նախագծերը կշարունակվեն եթեր հեռարձակվել։ «Նույնիսկ չեմ հասկանում՝ որտեղից է այս ամենը վերցվում»,- հավելել է հաղորդավարուհին։
Instagram-յան էջում Կուդրյավցեւան առանձին հրապարակում է արել, որում նշել է, որ «Секрет на миллион» հաղորդման նկարահանումները շարունակվում են։ Նա ընդգծել է, որ շարունակում է աշխատել նաեւ «Звезды сошлись» թոք-շոուում։ «Արդյոք ես պատրաստվո՞ւմ եմ հաշվառվել որպես գործազուրկ։ Չեք տեսնի դա»,- նշել է հաղորդավարուհին՝ հավլելով, որ այդ հաղորդումները «նրա մասնագիտական սերն են առհավետ»։
Տեղեկատվությունն այն մասին, իբրեւ Կուդրյավցեւան մնացել է առանց աշխատանիք, տարածել է Telegram-յան «НеМалахов» ալիքը։ Նշվում էր, որ «НТВ»-ն գումարի անբավարարության պատճառով փակել է «Секрет на миллион», «Звезды сошлись» եւ այլ հաղորդումները, եւ «ամբողջ ամռան ընթացքում ցուցադրելու է կրկրնությունները»։