Apple ամերիկյան ընկերությունը բացում է խանութների դռները այցելուների առաջ: Այս մասին հայտնել է Apple-ի մանրածախ ցանցի տնօրեն Դեյրդրե Օ’Բրայենը:
«Այսօրվա դրությամբ ամբողջ աշխարհի շուրջ 100 խանութներ կրկին կարողացել են իրենց դռները բացել այցելուների առջև»,- ասել է նա:
Մասնավորապես, բացվել են Գերմանիայում, Չինաստանում գործող բոլոր խանութները: Միևնույն ժամանակ, յուրաքանչյուր խանութում ընկերությունը փորձում է սահմանափակել աշխատակիցների թիվը և ձգտում է այցելուների միջև ապահովել անվտանգ սոցիալական հեռավորություն:
 
Բացի դրանից՝ բոլոր աշխատակիցները պարտավոր են կրել պաշտպանիչ դիմակներ, իսկ առանց դիմակի այցելուների մուտքը խանութ արգելվելու է: