Ամերիկացի հայտնի երգչուհի Բիլլի Այլիշը դատական հայց է ներկայացրել երկրպագուի դեմ, ով խախտել էր սոցիալական հեռավորությունը: Այս մասին հաղորդել է TMZ-ն:
Երգչուհուն հաջողվել է ձեռք բերել այնպիսի դատական արգելք, որն արգելել է 24-ամյա երկրպագու Պրենելա Ռուսոյին մոտենալ իր տանը: Նշվում է, որ երկրպագուն բազմից է մոտ գնացել Այլիշի տանը առանց դիմակի և ձեռնոցների:
Երկրպագուն աստղի հայրիկին հարցրել է՝ արդյոք այդտեղ է բնակվում Բիլլի Այլիշը, այնուհետև նստել է տան շեմքին և սկսել է գիրք կարդալ՝ հրաժարվելով լքել տարածքը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ երկրպագուին տարածքից հեռացրել են անվտանգության աշխատակիցները, սակայն նա կրկին վերադարձել է:
Բիլլի Այլիշի խոսքով՝ Ռուսոն եկել է իր տան մոտ 7 անգամ:
Նախկինում երկրպագուին ձերբակալել են 2 անգամ, սակայն չէին կարողացել պատասխանատվության ենթարկել, պատճառը քրեակատարողական հիմնարկներում կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներն են: Արդյունքում տղամարդուն պարզապես տուն են ուղարկել:
Երգչուհին և իր ընտանիքն անհանգստանում են, որ երկրպագուն կարող է վերադառնալ: