2020 թվականին Կաննի կինոփառատոնը չի կայանա, Variety-ին ասել է կազմակերպչական հանձնաժողովի ներկայացուցիչը:
Ֆրանսիայում կորոնավիրուսային համաճարակի պատճառով արտակարգ ռեժիմը երկարաձգվել է մինչև առնվազն հուլիսի 10-ը: Հետևաբար, պարբերականի զրուցակցի խոսքերով, նույնիսկ աշնանը փառատոն անցկացնելը չափազանց դժվար կլինի: Կազմակերպիչները Կաննի կինոփառատոնն առցանց անցկացնելու գաղափարից միանգամից հրաժարվել են:
Միևնույն ժամանակ, մրցույթի համար ընտրված ֆիլմերը կցուցադրվեն այլ, այդ թվում՝ Վենետիկի փառատոնում: Ֆիլմերի ցանկը հայտնի կդառնա հունիսի սկզբին: