ԽՈՅԵՐ 

Այս շաբաթ սիրելիին բավականին դժվար կլինի համակերպվել այն մտքի հետ, որ դուք ինքնուրույն մարդ եք եւ ունեք սեփական կարծիք: 

ՑԼԵՐ

Դուք կհասկանաք, որ ձեզ վրա չափից շատ մեծ բեռ եք վերցրել ձեր, ձեր սիրելիի եւ ձեր համատեղ ապագայի համար:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այս շաբաթ դուք բավականին երկար կսպասեք ձեր սիրելիից, որպեսզի նա կատարի ձեր ուզած քայլերը, սակայն զուր, քանի որ նա նույնիսկ չի էլ մտածի, թե դա որքան կարեւոր է դա ձեզ համար:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Հստակ կանոնակարգ մշակեք ձեր պահվածքի համար եւ շարժվեք դրան համապատասխան: Շաբաթվա ընթացքում կարող են իրավիճակներ լինել, որոնք ձեզ կստիպեն փոխել ձեր տեսակետը:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Դժվարությամբ կհամակերպվեք այն մտքի հետ, որ ձեր սիրելին ճիշտ է, իսկ դուք` ոչ: Այնուամենայնիվ, աշխատեք ընդունել դա:

ԿՈՒՅՍԵՐ

Կտխրեք` հասկանալով, որ ձեր անձնականում ինչ-որ բան այնպես չի եղել, չի ստացվել, բայց կարող էր եւ ավելի լավ լինել:

ԿՇԵՌՔՆԵՐ

Դուք պետք է մտածեք ընտանիքի անդամներին կերակրելու մասին: Եթե ձեր պատրաստած կերակուրները բազմազան չեն, ապա հենց այս շաբաթ կարող եք փորձել նոր բան պատրաստել:

ԿԱՐԻճՆԵՐ

Որպեսզի սիրելիի հետ ավելի մտերմանաք, հարկավոր է, որ միասին հոգ տանեք ինչ-որ մեկի մասին, օրինակ` երեխայի, ընտանի կենդանու կամ բույսերի:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Հավանաբար, դուք շատ հույսեր էինք կապում այս շաբաթվա հետ, սակայն իզուր: Հուսահատությունից չեք խուսափի, սակայն շնորհիվ ձեր սիրելիի, դուք կհաղթահարեք ամեն ինչ:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Դուք կհասկանաք, որ սիրում եք ձեր զուգընկերոջը` անկախ նրանից, թե ինչպես է նա իրեն պահում եւ ինչ է անում:

ՋՐՀՈՍՆԵՐ

Սիրելիի համար կարեւոր կլինի քնելը, այնպես որ` չխանգարեք նրան: Ոչ մի դեպքում չարթնացնեք եւ չշեղեք:

ՁԿՆԵՐ

Որքան քիչ պատմեք սիրելիին ձեր կյանքի, ձեր տանջանքների եւ անհանգստությունների մասին, այնքան ավելի կհեռվանաք միմյանցից:

 

 Աղբյուրը՝ Junona.org

 

NEWS.am STYLE