Համացանցում է հայտնվել Քրիշտիանու Ռոնալդուի ամենահայտնի ընկերուհիների ցանկը։ Բացի Իրինա Շեյքից եւ այլ հայտնիներից՝ այդ շարքում կարելի է ավելացնել Քիմ Քարդաշյանի անունը, որի հետ Ռոնալդուն հարաբերություններ է ունեցել 2010թ.-ին։ Այս մասին հայտնում են բրիտանական The Sun-ը եւ Daily Mail-ը։

The Wicked Dating Life of Cristiano Ronaldo ⋆ Page 9 of 40 ⋆

10 տարի առաջ Քրիշտիանուն փոքրիկ արկած է ունեցել ռեփեր Քանյե Ուեսթի նախկին կնոջ՝ Քիմ Քարդաշյանի հետ։

Why Kim Kardashian Unfollowed Everyone on Instagram

 

Սակայն նրանց սիրավեպը նույնքան կարճ է տեւել, որքան իրապատում-շոուի աստղի՝ եռօրյա հանգիստը Մադրիդում՝ ընդամենը երեք օր։ Դա բավական էր, որ պապարացիները նկահարանեն Քրիշտիանուի եւ Քիմի կրքոտ համբույրը եւ տարածեն լրատվամիջոցներով։ Մինչ այժմ մամուլում գուշակում են՝ կարող էին արդյոք Ռոնալդուն եւ Քարդաշյանը, իսկական զույգ դառնալով, մթագնել Դեւիդ եւ Վիկտորյա Բեքհեմներին։