Համացանցում ծիծաղելի տեսանյութ է հայտնվել, որում պատկերված է՝ ինչպես է Քիմ Քարդաշյանը փորձում հագնել հայտնի ապրանքանիշի լատեքսային հագուստը։ Տեսանյութը հրապարակվել է Instagram-ում։

Մոդելը դարձել է Balman նորաձեւության տան ցուցադրության գլխավոր աստղերից մեկը։ Մեկ օրվա ընթացքում 39-ամյա Քիմը միանգամից լատեքսային երեք կոստյում է փոխել՝ նորույթներ Balman-ի վերջին հավաքածուից։ Սակայն ազդեցիկ տեսք ունենալը Քիմից բազմաթիվ ջանքեր է պահանջել։ «Քարդաշյանների ընտանիք» իրապատում-շոուի նոր թողարկման ընթացքում հատված է ցուցադրվել՝ ինչպես է աստղը տանջվելով փորձում տեղավորվել հագուստի մեջ։ Նույնիսկ ասիստենտի օգնության դեպքում էլ պրոցեսը բարդ էր։

Թեեւ ֆրանսիական նորաձեւության տան հագուստը բավական ազդեցիկ տեսք ունի, պարզվում է՝ այն կրելն այնքան էլ հեշտ չէ։ «Ամբողջ մաշկս ցավում է։ Օ, իմ հետույքը։ Ես հիմա կմահանամ։ Գրողի տարած նորաձեւության շաբաթ»,- տեսանյութում ասում է Քարդաշյանը։

Հետեւի պլանում նրա քույրը՝ Քորթնին, Քիմին զգուշացնում է, որ նա այդ կոստյումով չի կարողանա զուգարան գնալ. «Ստիպված կլինես դիմանալ մինչ երեկո»։