Կորոնավիրուսային պանդեմիայի պայմաններում մարդիկ հիշում են հիգիենայի կանոնները և փորձում են խուսափել այլ մարդկանց հետ շփումից: Բայց դա ամենը չէ, ինչ կարող ենք անել: Ճիշտ սնունդն օգնում է ամրապնդել իմունային համակարգը հնարավոր վարակից պաշտպանվելու համար: Շատ գիտական ուսումնասիրություններ հաստատում են, որ բազմազան և առողջարար սննդակարգը հիվանդությունների կանխարգելման լավագույն միջոցն է: Եվ իմունային համակարգն ամրապնդող ապրանքները բոլորի համար բավականին մատչելի են: Իհարկե, դրանք չեն օգնի բուժվել, եթե դուք դեռ վարակվում եք, բայց կանխարգելումը միշտ ավելի լավ է, քան բուժումը:
Ահա այս ապրանքներից 5-ը.
1. Սոխ և սխտոր
Սոխի և սխտորի ուժեղ հոտը զարմանալիորեն օգտակար հատկություններ ունի, քանի որ դրանում առկա միացությունը մեծ քանակությամբ ծծումբ է պարունակում: Սխտորը զգալի հակաբակտերիալ ակտիվություն է ցուցաբերում նույնիսկ դիմացկուն բակտերիաների դեմ: Սխտորն ու սոխն ունեն հակավիրուսային և հակաֆարասիտիկ ազդեցություն:
2. Յոգուրտ
Առավել օգտակար է բնական յոգուրտը կենդանի լակտոբացիլներով, օրինակ՝ հունականը: Այս մանրէները խթանում են իմունային համակարգը և դրանով իսկ օգնում են պայքարել հիվանդության դեմ: Եվ յոգուրտը վիտամին D-ի հիանալի աղբյուր է:
3. Ցիտրուսներ
Կիտրոնը, գրեյպֆրուտը, նարինջը և լայմը պարունակում են շատ վիտամին C, ինչը ամրացնում է իմունային համակարգը և օգնում է արագորեն ազատվել մրսածության ախտանիշներից: Համարվում է, որ այն խթանում է արյան սպիտակ բջիջների արտադրությունը, և սա վարակների դեմ պայքարի բանալին է:
4. Կարմիր պղպեղ
Միայն ցիտրուսային մրգերը չէ, որ պարունակում են վիտամին C, ավելին՝ կարմիր պղպեղի մեջ այն երկու անգամ ավելի է, քան նարնջի մեջ: Այն հարուստ է նաև բետա-կարոտինով, որն օգնում է առողջ պահել մեր աչքերը և մաշկը:
5. Կոճապղպեղ
Կոճապղպեղը (իմբիր) ևս մեկ մթերք է, որն օգնում է մրսածության դեմ պայքարել: Այն նվազեցնում է բորբոքումը և թեթևացնում է կոկորդի ցավը, թեթևացնում է սրտխառնոցը, թարմացնում է և աշխուժացնում: Ըստ վերջին ուսումնասիրությունների՝ կոճապղպեղը կարող է նվազեցնել քրոնիկ ցավը և նորմալացնել խոլեստերինի մակարդակը: