Դերասան Բիլլի Պորտերը պատմել է, որ փերի-կնքամայրը, որը նա խաղալու է Sony ստուդիայի «Մոխրոտիկը» նոր ֆիլմում, լինելու է չեզոք սեռի:
«Երբ անցյալ շաբաթ ես նկարահանման հրապարակում էի, ինձ զարմացրեց, թե որքան խորն եմ սուզվում այդ կերպարի մեջ», — մեկնաբանել է Պորտերը: - Կախարդանքը չունի սեռ։ Այդ իսկ պատճառով մենք կերպարը ներկայացնում ենք գենդերային չեզոք։ Համենայնդեպս, ես նրան այդպես եմ խաղում։ Եվ դա հիանալի է»:
Պորտերի խոսքով ՝ «Մոխրոտիկը» կդառնա դասական հեքիաթ նոր սերնդի համար, որը հանգիստ է վերաբերում էկրանի վրա նման հերոսների հայտնվելուն: «Ես կարծում եմ, որ նոր սերունդն իսկապես պատրաստ է։ Երեխաները պատրաստ են։ Հենց մեծահասակներն են դանդաղեցնում գործընթացը», - պարզաբանել է նա։
Կամիլա Կաբելոյի մասնակցությամբ «Մոխրոտիկի» նկարահանումներն այժմ ընթանում են Լոնդոնում: