Դոնի Ռոստովի բնակչուհի, պաշտոնյա Նատալյա Պրիլեպինային Առեւտրի ոլորտի աշխատողի օրվա կապակցությամբ մերկապարող են պատվիրել: Քաղաքի առեւտրի եւ կենցաղային սպասարկման վարչության պետի ծնկների վրա պարի տեսանյութը հրապարակել է Mash-ի Telegram ալիքը:

Կադրերում պաշտոնյան վառ զգեստով նստած է աթոռին, իսկ նրա շուրջը պարում է կիսամերկ մերկապարողը։ Պարի ժամանակ Պրիլեպինան դիպչում է տղամարդու կրծքավանդակին եւ մեջքին։

Աղբյուրի տեղեկություններով՝ Պրիլեպինան միջոցառմանը ներկայացել է արձակուրդից անմիջապես հետո։ Այժմ պաշտոնյան, իբր թե, գտնվում է հիվանդանոցում։

«Դուրս եկավ հաղորդավարը, սկզբում նա ամբողջությամբ հագնված էր, հետո անսպասելիորեն հանեց հագուստը, բայց դա ինչ-ինչ պատճառներով կտված է տեսանյութից։ Ես նույնիսկ փորձում էի ձեռքերով հրել նրան, երբ նա մոտեցավ», - պարզաբանել է Պրիլեպինան։