Չինացի գիտնականները պարզել են, որ կանաչ թեյը պարունակում է նյութ, որն արգելափակում է քաղցկեղի բջիջների աճի համար անհրաժեշտ ֆերմենտը: Կանաչ թեյի կանոնավոր օգտագործման և կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ցածր ռիսկի միջև առկա է դրական ազդեցություն։ Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են International Journal of Food Science and Nutrition ամսագրում:
     Գիտնականները վերլուծել են 16 տարբեր ուսումնասիրությունների հիման վրա արված արդյունքները, որոնք քաղցկեղի աճի վրա ունեն տարբեր ազդեցություն և պարզել են, որ գոյություն ունի կապ կանաչ թեյի և կրծքագեղձի քաղցկեղի միջև։ Կանայք, ովքեր շատ և կանոնավոր կերպով սպառում են կանաչ թեյ, հայտնվել են քաղցկեղի ավելի ցածր ռիսկային խմբում։