Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը՝ Քլոեն, համացանցում ծաղրվել է կենցաղային քիմիական նյութեր գովազդելու համար: Նրա Instagram-ի էջում հայտնվել են մի շարք լուսանկարներ:

Լուսանկարներից մեկում նա սպիտակ վերնաշապիկով, կիսամերկ նստած է անկողնում՝ շրջապատված բրենդի լվացող միջոցներով:

Բացի այն հարցերից, թե որքան է նա վճարվել ապրանքանիշի կենցաղային քիմիական նյութերը գովազդելու համար, համացանցի օգտատերերը հեգնական հաղորդագրություններ են հրապարակել: «Քլոե Քարդաշյանի փետրվարյան գովազդային գրառումները 2020-ի նոր խորհրդանիշն են»,- գրել է օգտատերերից մեկը: «Ահա այն մակարդակը, որին ես ձգտում եմ », – հեգնել է մեկ ուրիշը: