Ալեքսեյ Դոլմատովը, որը հանդես է գալիս Գուֆ կեղծանվամբ, վերջին շրջանում լուսանկարներ է հրապարակում, որոնցում աջ ձեռքին ամուսնական մատանի կա։ Լրատվամիջոցները վստահ են, որ ռեփերը կրկին ամուսնացել է։ Յուրօրինակ զարդը նկատել են նաեւ երգչի սիրելիի՝ Յուլյա Կորոլեւայի մատին։
Գուֆը նոր սիրելիի հետ հանգստանում է Թաիլանդում։ Նա այնտեղից հրապարակում է արել, որով հերքել է կողոսկրերի կոտրվածքից հետո առողջական վիճակի վատացման մասին լուրերը։ Սակայն փակելով ասեկոսեների մի թեման՝ Գուֆը նորի առիթն է տվել։ Նա հրապարակումն ուղեկցել է լողավազանում արված լուսանկարով, որում նրա մատնեմատին մատանի կա։
Լուրերը թեժացրել է նաեւ Կորոլեւան։ Նրա էջում լուսանկար է հայտնվել, որում նույն մատին մատանի կա։ «Դուք մեղրամի՞ս եք մեկնել»,- մեկնաբանություններում հարցրել են նրան, սակայն նա չի պատասխանել։
Ինչպեսեւ Գուֆը, նա եւս չի մեկնաբանում հարսանիքի մասին լուրերն ու արհամարհում է հետեւորդների շնորհավորանքները։ Ռեփերի նոր սիրավեպի մասին հայտնի է դարձել նախորդ տարվա դեկտեմբերին։ Մինչ այդ նա հարաբերություններ է ունեցել «А’Студио»-ի մենակատար Քեթի Տոպուրիայի հետ։ Նրանք հանդիպել են երկու տարի եւ բաժանվել երգչուհու նախաձեռնությամբ։