Աշխարհահռչակ բասկետբոլիստ Քոբի Բրայանթի 37–ամյա այրին` Վանեսա Բրայանտը, վստահ է, որ իր ամուսինը` Քոբին, և դուստրը` Ջիաննան, զոհվել են օդաչուի մեղքով։
Վանեսան մտադիր է փոխհատուցում ստանալ կործանված ուղղաթիռը շահագործող ընկերությունից, գրում է cosmo.ru–ն։
Լեգենդար բասկետբոլիստի այրին դատական հայց է ներկայացրել Island Express Helicopters ընկերության դեմ։ Վանեսան կարծում է, որ ընկերությունը պետք է պատասխանատվություն կրի օդաչուի անզգույշ գործողությունների համար, որոնք հանգեցրեցին ավիավթարի։
Վանեսայի կարծիքով, օդաչու Արա Զոբայանը, ով մահացել է անձնակազմի մյուսի անդամների հետ միասին, «դրսևորել է անփութություն»։ Դատական հայցում Վանեսան նաև հայտարարել է, որ ընկերությունը թույլ է տվել թռիչք իրականացնել եղանակային վատ պայմանների դեպքում։