Ֆուտբոլիստ Դմիտրի Տարասովը սիրում է երկրպագուների հետ կիսվել ընտանեկան լուսանկարներով։ Այս անգամ նա լուսանկար է հրապարակել նորածին դստեր հետ, բայց կրկին չի գոհացրել երկրպագուներին։ Կադրում է հայտնվել նաեւ նրա կինը՝ Անաստասիա Կոստենկոն, որն այդ պահին քամում էր կրծքի կաթն ու շատ հոգնած տեսք ուներ։ Մարզիկի հետեւորդները կադրը չափազանց ինտիմ են համարել։ Նրա կինը թեքել է դեմքն ու ամենայն հավանականությամբ չի ցանկացել կադրում հայտնվել։

Զույգի երկրպագուները նշում են, որ Դմիտրին արդեն երկրորդ անգամ է կնոջը վատ լույսով ներկայացնում, երբ համացանցում լուսանկար է հրապարակում։ Դրանցում Անաստասիան հաճախ տանջված ու հոգնած տեսք ունի։

 

Վերջերս Դմիտրին պայմանագիր է ստորագրել «Ռուբին» ֆուտբոլային ակումբի հետ, սակայն մարզման ընթացքում կոտրել է ոտքը։ Տարասովը այդ շրջանում գտնվում է տանը՝ ընտանիքի հետ։