Եղիսաբեթ II թագուհին որոշում է կայացրել պահպանել իր թոռան մայորի կոչումը: Այս մասին հայտնում է DailyMail-ը:

 
 

Ընդ որում, ըստ պարբերականի տեղեկությունների, կա մի պայման, որի կատարումից հետո միայն արքայազն Հարրին կկարողանա կրել ռազմական հագուստ և կրծքանշաններ: Թագուհին պահանջում է, որ Սասեքսի դուքսը և նրա կինը 12 ամիս ոչ մի սկանդալային պատմության մեջ չհայտնվեն:

Նշվում է, որ Հարրին 9 տարի նվիրել է Մեծ Բրիտանիայի զինված ուժերում ծառայությանը: Նա անգամ մեկնել է Աֆղանստան և մասնակցել ռազմական գործողությունների: