Իր 24 տարեկան հասակում Ջիջի Հադիդը հանդիսանում է ամենահայտնի մոդելներից մեկը։  Տասնյակ դիզայներներ ձգտում են, որ հենց Ջիջի Հադիդը ներկայացնի իրենց զգեստները պոդիումի վրա։  Սակայն իր ցնցող կարիերայի սկզբում նա բազմիցս բախվել է հոգեբանական ճնշումների հետ՝ իր մարմնի պատճառով։

Джиджи Хадид в нежно-голубом платье позирует в объективе фотографа

«Շատերը դժգոհում էին իմ մարմնի կազմվածքից եւ մկաններից, որոնք հայտնվել են վոլեյբոլի պարապմունքից հետո։  Սակայն ես անկեղծորեն սիրում էի իմ մարմինը, քանի որ ջանասիրաբար աշխատում էի դրա վրա։  Այդ ժամանակ մարդիկ իմ հանդեպ դաժան էին եւ ասում էին, որ ես պոդիումի վրա ապագա չունեմ», — խոստովանել է Ջիջին։

Դիզայներները աղջկան առաջարկել են մասնակցել իրենց ցուցադրություններին, սակայն նրա համար ընտրել են կերպարներ, որոնք թաքցնում են կազմվածքը։  Ֆրանսիացի մոդելավորող Ժան Պոլ Գոտյեն առաջին անգամ Հադիդի մեջ իսկական տաղանդ է տեսել։ 2015 թվականին նրան հրավիրել է մասնակցել Փարիզում անցկացվող ցուցադրությանը։

Джиджи Хадид на море

«Ժան Պոլ Գոտյեն չի փորձել ինձ հագցնել այնպիսի բաներ, որոնք առավելագույնս թաքցնեն իմ մարմինը։  Ավելի վաղ այլ դիզայներներ արդեն ինձ հրավիրում էին մասնակցել իրենց շոուներին, սակայն միշտ փորձում էին ինձ համար այնպիսի լուք ընտրել, որը կծածկեր իմ մարմինը։  Միայն Գոտյեն էր ուզում, որ ես իսկապես փայլեմ պոդիումի վրա», - հիշել է մանեկենուհին։