Երգչուհի Ալսուն դարձել է «Осторожно, Собчак!» շոուի հերոս, որի ընթացքում հայտնել է, որ ձայներ է գնել «Առաջին ալիքով» սկանդալային «Ձայնը» շոում դստեր հաղթանակի համար։ Արտիստը 40 SMS հաղորդագրություն է ուղարկել դստեր համար եւ ընկերներին ու մտերիմներին խնդրել նույնն անել։ Սակայն երգչուհու կարծիքով՝ մրցույթի կանոնները չեն խախտվել։

«Քվեարկության համակարգն ինքնին կատարյալ չէր։ Եվ մենք դրա պատանդներն ենք դարձել: Ըստ շոուի կանոնների՝ յուրաքանչյուր մարդ կարող է քվեարկել 1-20 անգամ։ Ստացվում է, որ յուրաքանչյուր մարդ քվեարկում է իր հնարավորությունների սահմաններում։ Եթե խորանանք դրա մեջ, դա անարդար է։ Հնարավոր է, լավ է, որ այդ մեթոդն էթիկային հակասող են համարել, եւ կազմակերպիչները փոխել են կանոնները»,- նշել է Ալսուն։

Картинки по запросу

«Ես 40 SMS եմ գնել՝ ուղարկելով երկու հեռախոսից։ Ինչ-որ մեկը կարողացել է իրեն մեկը, քսանը թույլ տալ, մենք խնդրել ենք մեր ընկերներին ու հարազատներին»,- հայտարարել է երգչուհին։

«Ձայնը» նախագծում սկանդալը բարձրացել է 2019թ.-ի ապրիլին։ Հանդիսատեսի քվեարկության արդյունքներով՝ հաղթող է դարձել Ալսուի դուստրը՝ Միկելա Աբրամովան։ Նա արձանիկ է ստացել, առաջին երգի ձայնագրման սերտիֆիկատ եւ 1 մլն ռուբլու բանկային քարտ։