ԱՄՆ-ում 56-ամյա կինը հայտնվել է Sports Illustrated ամսագրի կազմակերպած մրցույթի եզրափակչում: Այս մասին հայտնում է New York Post-ը:

Քեթի Ջեիկոբսը պոդիումի վրա հանդես է եկել 20-ամյա աղջիկների հետ: 

 

Ժյուրիի որոշմամբ՝ նա հայտնվել է լավագույն մոդելների 6-յակում: Ամերիկուհին տեսանյութ է հրապարակել, որում արտասվելով շնորհակալություն է  հայտնել: Նա նշել է, որ նման արդյունքը մեծ նշանակություն ունի իր համար:

Ջեիկոբսն ընդգծել է, որ շատերի կարծքով՝ 50-ն անց մարդիկ արդեն թոշակառու են, բայց ինքը ցանկանում է ապացուցել, որ դա այդպես չէ:

 
 

56-ամյա ամերիկուհին մտադիր է շարունակել իր մոդելային կարիերան և նորանոր պոդիումներ գրավել: