Իսպանիայի Վալյադոլիդ քաղաքում կորոնավիրուսի ախտանիշ ունեցող մի կին հարբած վիճակում փախել է շտապօգնությունից։ Այս մասին գրում է Norte de Castilla-ն:
Բժիշկներին կանչել են տեղի փաբի աշխատակիցները, որոնց վախեցրել է ասիական արտաքինով մի կնոջ՝ փսխումներով ուղեկցվող հազը։ Հատուկ կոստյումներով փաբ ժամանած սանիտարները փորձել են հոսպիտալացնել կնոջը, սակայն նա դիմել է փախուստի:
Հետագայում ոստիկանությունը նրան հայտնաբերել է տանը: Կինը տեղափոխվել է հիվանդանոց:
Ըստ նախնական տվյալների՝ կորոնավիրուսի համար թեստերը բացասական արդյունք են գրանցել: