«Առաջին ալիք»-ի եթերում սկսվել է «Триггер» («Թրիգեր») սերիալը հոգեբանի մասին, որը պրովոկացիայի միջոցով դրդում է իր հաճախորդներին ու նրանց դեմ առ դեմ հանում վախերի հետ։ Թրիլլերի գաղափարն առաջացել է պրոդյուսեր Ալեքսանդրա Ռեմիզովայի եւ հոգեբան Սերգեյ Նասիբյանի հանդիպման շնորհիվ՝ պրովոկատիվ մեթոդի կողմնակից, որն այս գործիքն օգտագործում է իր պրոֆեսիոնալ գործունեության ընթացքում։
Նասիբյանը խորհրդատվություն է մատուցել նկարահանող խմբին, կարդացել գրված բոլոր սերիաները եւ ուղղումներ մտցրել գործող հոգեբանի տեսանկյունից։ Նրա խոսքով՝ իր պրակտիկայում կիրառվող օրիգինալ մեթոդը մի փոքր տարբերվում է սերիալում ցուցադրվողից։
«Ամենն, ինչ ցուցադրվում է սերիալում, կինեմատոգրաֆիայի տարբերակ է, ամբողջությամբ գեղարվեստական երեւակայություն։ Պրակտիկայում ամեն բան, իհարկե, այլ կերպ է տեղի ունենում։ Առաջինը, «շոկային թերապիա» մեթոդը մտածել է «Առաջին ալիք»-ը, իսկ իրականում դա պրովոկատիվ հոգեթերապիա է, որում պրովոկացիան կատարվում է նրբորեն, անվտանգ տարածքում, այլ մարդկանց խմբի ներկայությամբ։ Մենք մարդուն բախում ենք իր վախերի հետ, բայց, բնականաբար, ցախատանը ոչ ոքի չենք այրում»,- Starhit-ին հայտնել է հոգեբանը։