Աղջիկը համացանցում կիսվել է լուսանկարով, որում ներկայացել է կուրծքը բացող զգեստով, և հայտնվել է ծիծաղելի դրության մեջ: Այս մասին հայտնում է Mirror-ը:

Անգլուհի Քորթնի Հենդերսոնն իր ծննդյան տարեդարձին նվիրված խնջույքի համար Dressmezee օնլայն վաճառքի հարթակից 65 ֆունտ ստեռլինգ արժողությամբ զգեստ է պատվիրել և հիասթափվել իր ընտրության համար:

 
 

Պարզվել է, որ կայքում գովազդվող զմրուխտե, կարճ զգեստն ունի խորը դեկոլտե և երկու կողմերից բացվածքներ, որոնք մերկացրել են Հենդերսոնի կուրծքը:

 
 

«Dressmezee-ն անկասկած օգնեց ինձ: Այնպես է նստում, կարծես իմ հագով կարված լինի», — լուսանկարին կից կատակել է անգլուհին:

 
 

Կադրը Թվիթերում հավաքել է 31 հազար հավանում:

 
 

Համացանցի օգտատերերը մեկնաբանություններում խորհուրդ են տվել Հենդերսոնին համացանցային խանութներից այլևս ոչինչ չգնել: