Հոլիվուդում կարծիք կա, որ երբ Նատալի Պորտմանը ժպտում  է, ոչ  ոք չի նկատում, թե ինչ է նա հագել: Այդուհանդերձ, «Օսկարի» մրցանակաբաշխության ժամանակ գեղեցկուհի Նատալի Պորտմանի զգեստը քննադատաները գնահատել են «սկանդալային», գրում է CNN-ը:

 
 

Դերասանուհին եկել էր Dior -ի սև, թափանցիկ զգեստով, որը նախշազարդված էր ոսկեգույն թելերով: Ուսերին սև, երկար թիկնոց էր, որի վրա  գրած են եղել բոլոր այն կին ռեժիսորների անունները, որոնք չեն ներկայացվել «Օսկարի»:

Այդպիսով՝ դերասանուհին իր կարծիքն է արտահայտել սեքսիզմի՝ կին ռեժիսորների նկատմամբ խտրականության և «Օսկարի» չներկայացնելու մասին: Այդ ռեժիսորների թվում են Լորին Սկաֆարիան՝ «Ուոլ Սթրիթի չարագործները», Լուլու Վանը՝«Ներում», Գրետա  Գերվիգը՝«Փոքր կանայք» և ևս 5 ռեժիսոր: