Ամերիկացի դերասանուհի Քրիստեն Վայգը «Օսկար»-ի 92-րդ մրցանակաբաշխությանը հայտնվել է օմարը հիշեցնող զգեստով: Դերասանուհու կերպարի մասին մեկնաբանություններ են հայտնվել Instagram- ում:

Դերասանուհին Լոս Անջելեսում արարողության կարմիր գորգին հայտնվել է Valentino ապրանքանիշի կարմիր երկար հագուստով՝ ուղիղ կտրվածքով:

Օգտատերերը ծաղրել են դերասանուհու արտաքին տեսքը՝ նրան համեմատելով օմարի և սպագետտի հետ: «Նա հագնվել է օմարի պես, բայց ես դեռ սիրում եմ նրան»,- գրել է մեկը: «Իմ առաջին միտքը՝ լոլիկով մակարոն», – ավելացրել է երկրորդը: «Նա շտապ պետք է փոխի իր ոճաբանին», – լրացրել է երրորդը: