Գիտնականների միջազգային խումբն անցկացրել է քաղցկեղի բջիջների ԴՆԹ-ի առավել լիակատար ուսումնասիրություն' պարզելու չարորակ ուռուցքների առաջացման պատճառները: Մասնագետները հայտնաբերել են նոր մեխանիզմներ և գենետիկական մուտացիաներ, որոնք նպաստում են հիվանդության զարգացմանը, գրում է Science Alert հանդեսը:
Գենետիկաբանները հաջորդականացրել են (սահմանել են նուկլեոտիդային հաջորդականությունը) գենոմը 38 տեսակի քաղցկեղի համար՝ 2.8 հազար հիվանդների մոտ: Պարզվել է, որ հիվանդությունը կարող է առաջանալ գենետիկական մուտացիաների հազարավոր տարբեր համակցությունների պատճառով, որոնց 80%-ը կապված է տարիքի հետ, իսկ մնացած մասը կախված է ժառանգականությունից և կենսակերպից: Այնուամենայնիվ, քաղցկեղի որոշ տեսակներ սկսում են զարգանալ ախտորոշումից տասնամյակներ առաջ:
Դեպքերի 5%-ի դեպքում գիտնականները չեն գտել հայտնի մուտացիաներ, որոնք նպաստում են քաղցկեղի զարգացմանը, ինչը ցույց է տալիս ուռուցքների առաջացման դեռևս չբացահայտված գենետիկական պատճառներ:
|||Համօգտագործել
703 | 0