Վանեսա Բրայանտը առաջին անգամ խոսել է ամուսնու՝ բասկետբոլիստ Կոբի Բրայանտի և դստեր՝ Ջիանայի մահվան մասին: Նա գրառումը հրապարակել է Instagram-ում:
Կինը շնորհակալություն է հայտնել միլիոնավոր երկրպագուներին աջակցության համար և խոստովանել, որ դա այժմ նրան պետք էր: «Մենք լիովին ավերված ենք իմ սիրելի ամուսնու՝ Կոբիի և իմ գեղեցիկ փոքրիկ Ջիանայի հանկարծակի կորստով»,- գրել է Բրայանտը։
Վանեսան ափսոսանք է հայտնել նաև Կոբիի հետ միասին զոհվածների ընտանիքներին և շեշտել, որ անհնար է նկարագրել այն ցավը, որը նա զգում է: Չնայած դրան, բասկետբոլիստի կինը ցանկանում է շարունակել պայքարել, քանի որ «Կոբին և Ջիջին փայլում են՝ ճանապարհը լուսավորելու համար»: «Մեր սերը նրանց հանդեպ անվերջ է: Հիմա ես պարզապես կցանկանայի գրկել, համբուրել և օրհնել նրանց »,- կիսվել է Վանեսան։