Դերասան, հումորիստ Վաչե Թովմասյանը հաճախ իր միկրոբլոգում կիսվում է ինչպես զվարճալի լուսանկարներով ու տեսանյութերով, այնպես էլ ջերմ ընտանեկան կադրերով:

Instagram-յան էջում հրապարակված նոր լուսանկարում Վաչեն պատկերված է դստեր՝ Միայի հետ։ Հայր ու դուստր ջերմ գրկախառնված են։ Ընտանեկան կադրին կից դերասանը գրել է․ «Արդեն 3 տարեկան Իմ հրեշտակ, իմ կյանք, իմ գանձ ... Ծնօօնդդ շնորհավոր բալես»։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված տեսանյութում ու լուսանկարում Վաչեն պատկերված էր դստեր՝ Միայի հետ։ Նա ջերմ գրկել էր փոքրիկին։ Հումորիստ հայրիկը հոլովակում դստերը սովորեցնում էր, թե ինչպես հայելու առջեւ սելֆի նկարի։ Հումորային հրապարակմանը կից նա գրել էր․ «Սովորում ենք անել զուգարանային սելֆի»։