Բրիտանուհի Բոննի Միլլերը բողոքել է մի քանի ուսումնական հաստատություններում իր որդու նկատմամբ ցուցաբերված խտրականության դեմ:

Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, բրիտանուհու խոսքով՝ դպրոցները հրաժարվում են ընդունել տղային` վերջինիս արտասովոր սանրվածքի պատճառով: Այս մասին հա հայտնել է տեղի հեռուստաալիքի եթերում:

8-ամյա Ֆարուկ Ջեյմսը երկար, փարթամ վարսեր ունի, որոնց պատճառով էլ երեխային հրաժարվում են ընդունել դպրոց, քանի դեռ նա չի կտրել մազերը:

 

Ի դեպ, նշվում է, որ հենց սանրվածքն է տղային Instagram-ի աստղ դարձրել: Տղան իր սեփական էջն ունի սոցցանցում, որտեղ 272 000 հետևորդ ունի:

Տղան նաև որպես մոդել է հանդես գալիս: Նրան հրավիրում են մասնակցելու ողջ աշխարհում նորաձևության մանկական ցուցադրություններին այնպիսի համաշխարհային ապրանքանիշներ, ինչպիսին է Guess-ը:

 

Որպեսզի մազերը փարթամ մնան և գանգրանան, տղան դրանք հանքային ջրով է լվանում: Ֆարուկն ինքը նշում է, որ իրեն դուր է գալիս իր սանրվածքը, և ինքը չի պատրաստվում փոխել այն: