Ժաննա Ֆրիսկեի քույրը՝ Նատալյան, արտիստի մահվանից չորս տարի անց հետեւորդներին կադրեր է ներկայացրել երգչուհու բնակարանից։ Նատալյայի խոսքով՝ «Բլեստյաշիե» խմբի նախկին անդամի ընտանիքը պարբերաբար այցելում է բնակարան՝ այն կարգի բերելու եւ երգչուհու հիշատակը պահպանելու համար։
«Ամեն ինչ այպես է, ինչպես եղել է։ Մենք ոչնչի ձեռք չենք տալիս։ Միայն երբեմն հավաքում ենք փոշին, օդը խոնավեցնող միջոցներ ենք միացնում»,- Instagam-յան իր էջում հայտնել է նա։
Ֆրիսկ կրտսերը երկրպագուներին ցույց է տվել քրոջ երաժշտական մրցանակները, սրբապատկերները, ընկերների հետ լուսանկարները, նուրբ երանգներով նրա գեղեցիկ ննջասենյակն ու մեծ զգեստապարահարանը։ Արտիստը պայուսակների ու կոշիկների մեծ հավաքածու ունի։
Բնակարանում մնացել են Ժաննա Ֆրիսկեի որդու՝ Պլատոնի փոքր կոշիկներն ու արծաթե բաժակը, որի վրա փորագրված է անունը։ Այն նվիրել է բժշկի կինը երեխայի լույս աշխարհ գալու առիթով։