Դերասանուհի Մարջան Ավետիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ոճային կերպարում է։

Դերասանուհին երկար, մոխրագույն վերարկու է ընտրել, սեւ հագուստ։ Մարջան Ավետիսյանը կերպարն ամբողջացրել է ակնոցով, սեւ գլխարկով ու պայուսակով։ Հրապարակումը մեկնաբանված չէ, սակայն հետեւորդները դրական մեկնաբանություններ են գրել։ Դերասանուհի Արփի Գաբրիելյանը նշել է. «Այնքան գեղեցիկ»։

 

Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված էր ամուսնու հետ։ Զույգը ձմեռային տաք հագուստով էր։ Սիրված դերասանուհին առանց շպարի էր։ Թեեւ նա լուսանկարը չէր մեկնաբանել, հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ անել՝ գրելով․ «Շատ գեղեցիկ զույգ», «Մարջան, դու հրաշք ես»։ Լուսանկարներն արվել էին Քյոլն քաղաքում՝ սիրահարների կամրջի վրա։