Սերբական Մուշիչ գյուղում ապրում է 77-ամյա Օլգա Բոշկովիչը, ով իր կյանքը բառի բուն իմաստով նվիրել է որդուն:
Պրեդրագը ծնվել է կաթվածով, ուստի նա չի կարող ինքնուրույն տեղաշարժվել, բայց նրա մայրը 59 տարի անընդմեջ անում է դա որդու համար:
Երբ տղան դեռ երեխա էր, նրան տանում էր դպրոց և վերադառնալիս` բերում: Իսկ այժմ, նույնիսկ իր այս տարիքում, նույն կերպ օգնում է նրան ապրել լիարժեք կյանքով:
Բացի այդ, տարեց կինն ինքն է զբաղվում տնային տնտեսության բոլոր ծանր գործերով և չի բողոքում: Նրանց նույնիսկ սայլակ առաջարկեցին, որ տեղափոխումը հեշտ լինի, բայց նա հրաժարվել է ՝ ասելով, որ ինքը կարողանում է ինքնուրույն հաղթահարել իր խնդիրները և ոչ մի սայլակ իրենց պետք չէ:
Պրեդրագն ունի հոբբի, որով զբաղվում է ամեն օր: Չնայած այն բանին, որ սովորաբար միայն նրա ձախ ձեռքն է շարժվում, դա չի խանգարում նրան փայտե տարբեր իրեր պատրաստել, որոնք նվիրում է ընկերներին և հարևաններին:
Օլգան չի դժգոհում կյանքից, չնայած խոստովանում է, որ տարիների ընթացքում այն ավելի է դժվարանում նրա համար: