Հայտնի երգչուհի Ադելն Անգիլիայում հանգստի ժամանակ խոսել է երիտասարդ երկրպագուհու հետ եւ պատմել, որ կորցրել է «մոտ 100 ֆունտ» (մոտավորապես 45 կիլոգրամ) քաշ: Ավելին, աստղը մեծահոգաբար 19-ամյա ուսանողուհու հետ կիսվել է նիհարելու իր գաղտնիքներով։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, աղջիկն Ադելին հանդիպել է լողափին։ Երգչուհին իր 25-ամյա ընկերոջ՝ Հարրի Սթայլսայի ընկերակցությամբ արեւայրուք էր ընդունում։ Աստղի վերափոխված լազմվածքը ապշեցրել է երկրպագուհուն։
«Քաշի կորուստն ակնհայտ էր, - պնդում է աղջիկը։ - Նա այնքան երջանիկ էր թվում եւ ապշեցուցիչ տեսք ուներ։ Նա, իրոք, ինքնավստահ էր թվում»։
Ադելը համաձայնել է շփվել եւ ամբողջ 15 րոպե պատմել է երկրպագուհուն, թե որ դիետան է նրան իսկապես օգնել: Այո հենց դիետայի մասին է խոսքը․ երգչուհին չի սիրում ֆիզիկական վարժություններ, այնպես որ ֆիթնես մարզիչը նրա համար կազմել է հատուկ սննդակարգի ծրագիր։ Այն կոչվում է Sirtfood եւ հիմնված է սիրտուինների (SIRTs) վրա, մի խումբ սպիտակուցներ, որոնք օգնում են ճնշել ախորժակը եւ օրգանիզմում ակտիվացնել «բարեկազմության գենը»։