Նոր Զելանդիայի Մեսի համալսարանի անասնաբուժական ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողները լուսանկարվել են առանց հագուստի՝ 2020 թ.-ի բարեգործական օրացույցի համար, հայտնում է Daily Star-ը:
Նկարահանումներին մասնակցել են մոտ 50 մերկ երիտասարդ աղջիկներ և տղաներ: Օրացույցի էջերում նրանք կեցվածք են ընդունել ֆերմայում՝ իրենց մերկությունը ծածկելով տարբեր կենդանիներով՝ կովեր, ձիեր, շներ, ինչպես նաև բույսերով և գյուղատնտեսական գործիքներով:
«Նկարահանումներն ինքնին բավականին քաոսային էին,- պատմել է Օքլենդից 22-ամյա ուսանողուհի Քեյթլին Ուայթը:- Ճիշտ կադրեր ստանալու համար անհրաժեշտ էր համակարգել բազմաթիվ մերկ մարդկանց և դյուրագրգիռ կենդանիների գործողությունները»:
Ուսանողներն օրացույցը վաճառում են համացանցի միջոցով՝ 15 նորզելանդական դոլարով: Նրանք նախատեսում են եկամտի տասը տոկոսը նվիրաբերել Pet Refuge New Zealand կազմակերպությանը, որն ապաստան է տրամադրում ընտանեկան բռնությունից տուժած ընտանի կենդանիներին: