Ամերիկյան Robotic Research LLC ընկերության ինժեներները զինծառայողների համար ինովացիոն հատուկ կոշիկներ են մշակել, որոնց միջոցով հնարավոր կլինի լիցքավորել հեռախոսները: Մասնագետների խոսքով՝ դրանք արտաքնապես գրեթե չեն տարբերվի այն կոշիկներից, որոնք ներկայում կրում են ամերիկացի զինծառայողները: Միայն թե այս կոշիկները կունենան հաստ տակացուներ, որոնցում էլ կլինի ամբողջ էլեկտրոնիկան:
Կոշիկները լիցքավորելու կարիք չի լինի, նրանք կինքնալիցքավորվեն քայլելու ժամանակ: Այս «խելացի» կոշիկներում կտեղադրվեն նաև հատուկ տվիչներ, որոնց միջոցով հնարավոր կլինի պարզել, թե որտեղ է զինվորականը: Նշվում է, որ ամերիկյան բանակը արդեն 16,5 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել կոշիկներն արտադրող ընկերության հետ: