«Գաղտնիք, որը միլիոն արժե» («Секрет на миллион») հաղորդման վարող 48-ամյա Լերա Կուդրյավցեւան երկրպագուներին գրավել է տղամարդկայնությամբ ու անկեղծությամբ։ Instagram-յան էջում նա պատմել է, որ 15 տարի առաջ որոշել է իմպլանտներ տեղադրել կրծքում եւ այժմ բախվել է այդ վիրահատության հետ կապված բարդ հետեւանքների։

Լերան շտապ հոսպիտալացման կարիք է ունեցել, քանի որ իմպլանտներից մեկը պատռվել է։ Արդյունքում ստիպված է եղել հեռացնել երկուսն էլ։ Հաղորդավարուհին նշում է, որ տեղի ունեցածի մասին մտադրված է պատմել՝ կանանց ու աղջիկներին նախազգուշացնելու համար այն վնասի մասին, որն օրգանիզմին հասցնում է սիլիկոնը եւ ցանկացած նմանատիպ վիրահատություն։

Նա ցույց է տվել՝ ինչպես է բուժքույրը ցավոտ ներարկումներ անում եւ հանում հեղուկը, որը հավաքվել է կրծքում վիրահատական միջամտությունից հետո։ «Հանում եմ դրենաժները։ Այն, ինչ հավաքվել է գիշերվա ընթացքում։ Արյունաջուր է,- հայտնել է Լերան՝ խոստովանելով, որ շատ շնորհակալ է աջակցության համար. Ես պարզապես լաց եղա... Շատ շնորհակալ եմ»։

«Շնորհակալություն ազնվության եւ անկեղծության համար, դուք հրաշք եք», «Ձեզ շուտափույթ դուրսգրում եւ ուժերի վերականգնում են մաղթում», «Լավ է, որ հեռացրել եք իմպլանտներրը, դա ճիշտ որոշում է»,- մեկնաբանել են հետեւորդները։