Ամերիկացի փոփ աստղ Մադոննան սկսել է հանդիպել պարող Ահլամալիկ Ուիլյամսի հետ, հայտնում է Daily Mail-ը։
Նոր սիրելին երգչուհուց երիտասարդ է 35 տարով. 61-ամյա աստղին 26-ամյա ընտրյալի հետ լուսանկարել են Մայամիի հյուրանոցներից մեկում համատեղ հանգստի ընթացքում։ Այնտեղ է եղել նաեւ արտիստի դուստրը՝ Լուրդես Լեոնը, որն Ուիլյամսից երիտասարդ է ընդամենը երեք տարով։
Madonna, 61, gets hot and heavy with dancer 'boyfriend' Ahlamalik Williams, 26, while with daughter Lourdes, 23, and her mystery man. According to sources: 'Her friends think she needs to start focusing on older guys if she ever wants to find an enduring relationship!'
Մադոննայի եւ պարողի ռոմանտիկ հարաբերությունների մասին առաջին անգամ խոսել են ամռանը։ Այդ ժամանակ համացանցում տեսանյութ էր հայտնվել, որում երգչուհին Ուիլյամսի համար թվերկ էր պարում։ Նշվում է, որ Մադոննայի ընկերներն անհանգստանում են նրա համար ընտրյալների պատճառով եւ նշում, որ անկախ իր տարիքից՝ Մադոննան շարունակում է հանդիպել երիտասարդ տղամարդկանց հետ։
Հունիսին Մադոննան հայտնվել է երաժշտության աշխարհում ամենահարուստ կանանց ցանկի երկրորդ տեղում։ Ըստ Forbes-ի տվյալների՝ նրա ունեցվածքը գնահատվում է 570 մլն դոլար։ Երգչուհունց առաջ է անցել Ռիհաննան, որի ունեցվածքը հասել է 600 մլն դոլարի։