Կանայք ավելի հաճախ եւ ավելի ուժեղ օրգազմ են ապրում լավ հումորի զգացումով զուգընկերոջ հետ։ Այս մասին հայտնում է Medical Express–ը՝ վկայակոչելով կատարված հետազոտությունը։
Փորձագետները պարզաբանել են, որ հումորի զգացումը կարեւոր դեր է խաղում սիրային հարաբերություններում եւ մերձեցնում է զուգընկերներին։ Խոսքը դրական հումորի մասին է, երբ զուգընկերները փորձում են, օրինակ, կատակով միմյանց քաջալերել։ Իսկ ահա ագրեսիվ հումորը, երբ մարդիկ ծաղրում են միմյանց, հակառակը, ունի բացասական էֆեկտ եւ կարող է հարաբերությունների խզման հանգեցնել։Բացահայտված է, թե ինչպիսի տղամարդկանց հետ են կանայք ավելի ուժեղ օրգազմ ապրում
Հետաքրքրական է, որ ընտանեկան զույգերի համար բնորոշ է միատեսակ հումորի զգացումը։ Սակայն մասնագետները նշում են, որ այդ հանգամանքը ամուսնության շարունակականության երաշխիք չէ։ Ինչ էլ լինի, կնոջ հումորի զգացումը իսկապես կարող է կայունացնել իրավիճակը, երբ տղամարդը դժգոհություն կամ սթրես է զգում։ Այսպիսով, բարի կատակը կօգնի տղամարդուն նվազեցնել անհանգստության մակարդակը։
Իսկ ահա կնոջ դեպքում զուգընկերոջ հումորի զգացումը ուղղակի ազդում է ինտիմ հարաբերություններից բավարարվածության վրա։ Թույլ սեռի ներկայացուցիչները ավելի հաճախ ու ուժեղ օրգազմ են ապրում, եթե նրա կեսը լավ հումորի զգացում ունի։ Սրա հետ կապված կանայք ավելի հաճախ ինտիմ մերձեցման են ձգտում տղամարդկանց հետ, որոնք լիցքաթափող մթնոլորտ են ստեղծում։