Կանայք ձգտում են բաց հագնվել այն դեպքում, երբ ուզում են վեր բարձրանալ սոցիալական աստիճանով ու հաստատվել կյանքում, գրում է Daily Mail-ը՝ հղում անելով ավստրալացի հետազոտողներին:

Այս գիտափորձին մասնակցել են 38 երկրի կանայք: Ըստ գիտնականների՝ կանայք հաճախ են իրենց արտաքինն ու հագուստն օգտագործում՝ ինքնահաստատվելու համար տնտեսապես անհավասար հասարակությունում:

Երբ կանայք հաճախ են հագնում բաց հագուստներ և այդ բաց հագուստներով լուսանկարները տեղադրում են սոցցանցերում, ապա դա չի կարելի համարել պարզ ինքնասիրահարվածություն, վստահեցնում է հոգեբան Քենդիս Բլեյքը:

Թույլ սեռի ներկայացուցիչներն այդկերպ արձագանքում են տնտեսական միջավայրի պահանջներին, որում ստիպված են ապրել ու աշխատել: