Ջոնի Դեփի պրոդյուսերական Infinitum Nihil ընկերությունը կհովանավորի Մայքլ Ջեքսոնի ձեռնոցի մասին պատմող մյուզիքլը, գրում է Page Six-ը:

 

Նշվում է, որ մյուզիքլի գլխավոր հերոսն է լինելու Ջեքսոնի՝ քարերով զարդարված հայտնի սպիտակ ձեռնոցը:

Մյուզիքլը կկոչվի For The Love Of A Glove: An Unathorized Musical Fable About The Life Of Michael Jackson, As Told By His Glove:

Դերասաններից բացի, բեմում հանդիսատեսը կտեսնի նաև տիկնիկների:

Բեմադրության առաջնախաղը տեղի կունենա 2020թ. հունվարի 25-ին՝ Լոս Անջելեսում: