Ինչո՞ւ են կանայք աղմկում, երբ ամուսնու սիրային բնույնթի հաղորդագրություն են հայտնաբերում։ Ինչու են լքում ընտանիքը, մեկ ակնթարթում բաժանվում՝ հայտնաբերելով ամուսնու դավաճանությունը։ Միթե կանայք իրենք այդքան մաքուր ու անմեղ են։
Այսօր տղամարդկանց մեծամանությունը պնդում է, որ պարկեշտ աղջիկներ չկան։ Ո՞րն է խնդիրը։ Օրերս երթուղային եմ նստում, իսկ ինձ հետ՝ մի աղջիկ, ով համբուրվելով իր զուգընկերոջ հետ, նստում է իմ դիմաց, իսկ տղան, վճարելով նրա համար, վարորդին ասում. «կիջնի Բաղրամյանի վրա»։ Այդ օրը ես հենց այդտեղ էլ ուղեւորվում էի, սակայան չէինք հասցրել դեռեւս մեկ կանգառ գնալ, երբ աղջիկը խնդրեց վարորդին կանգնել, եւ դուրս գալով՝ համբուրվեց իրեն դիմավորող մեկ այլ տղայի հետ։ Գրկախառնված՝ նրանք գնացին։ Մինչ օրս գլխիս մեջ չի տեղավորվում՝ ինչե՞պս։ Միաժամանակ երկուսի հետ՝ երեք րոպեի տարբեությամբ։ Միգուցե՞ հենց այդ պատճառով էլ տղաները պնդում են, թե կարգին աղջիկ չի մնացել։
Լավ, եթե աղջիկն իր իրական դեմքը ցույց է տալիս առաջին հանդիպմանը, իսկ ինչպե՞ս լինել, եթե նա թաքցնում է իր էությունը, միամիտ ու լսող է ձեւացնում է, թույլ չի տալիս իրեն համբուրել ու գրկել մինչեւ հարաբերություններն օրինականացնելը։ Խեղճ տղա, նրան ցանկանալով ու հպարտանալով նրանով, ամուսնանում է ու՝ փաստի առաջ կանգնում. «Գիտես, սիրելիս, մանկության տարիներին կորցրել եմ անմեղությունս դժբախտ պատահարի պատճառով։ Սակայն վախենում էի քեզ ասել»։ Ի՞նչ անել, դուրս շպրտել, թե՞ ներել ու մոռանալ։ Շատերը, հավատալով կամ ձեւացնելով, թե հավատացին, շարունակում են ապրել։ Ինչ եք կարծում, նա լավ կին կդառնա՞։ Կարծում եմ, մի անգամ խաբելով կշարունակի խաբել: Դժվար է ասել ինչու, սկայան, կան մարդիկ, ում արյան մեջ է դավաճանությունը, եւ նրանք անուղղելի են:
Հաճախ աղջիկներն ամուսնանում են առանց սիրելու եւ ամուսինների հետ նրանց ոչինչ չի կապում: Նրան հավատացրել են, որ ժամանակի հետ նրա համար սովորական կլինի, նա կսիրի ամուսնուն, սակայն, անցնում են օրեր, ամիսներ, սակայն՝ անօգուտ։ Նման դեպքերում նրանք սեր են փնտրում ուրիշների մոտ եւ մշտական սիրեկան ունենում: Կինը՝ խուսափելով հետեւանքներից, չի ամուսնալուծվում, բայց շարունակում է պահել իր կողմնակի հարաբերությունները:
Կան նաեւ տարիքային տարբերությամբ ամուսնություննեի շատ դեպքեր, երբ երիտասարդ՝ 17-18 տարեկան աղջկան ամուսնացրել են 35 տարեկան տղամարդու հետ: Եվ քանի դեռ նա երիտասարդ ու անմեղ է՝ ոչինչ չի գիտակցում, սկայն 15-25 տարի հետո, երբ սկսվում է ակտիվ սեռական կյանքի շրջանը՝ կինը ցանկանում է բազմազանություն, սակայն տղամարդու ուժերն այլեւս չեն հերիքում: Այդ ժամանակ կնոջն անհրաժեշտ է երիտասարդ տղամարդ, ով նրան լիովին կբավարարի: Եվ կինն այլեւս չի կարող սեռական հարաբերություն ունենալ ամուսնու հետ, նրան անընդհատ ձգում է սիրեկանը: Նրան գրավում է սիրեկանի երիտասարդությունը, ուժն ու կրքոտությունը:
Կամ ահա եւս մեկ իրավիճակ: Երկուսը պատանեկան տարիներին խելահեղ սիրով իրել են միմյանց, բայց բաժանվել են: Ժամանակ անց ճակատագիրը կրկին հանդիպացնում է նրանց: Տղան ձգվում է աղջկա կողմը, վերջինս՝ տղայի: Եվ ի՞նչ եք կարծում՝ նրանք հիշում են, որ այդ պահին երկուսին էլ տանը սպասում են երեխաներն ու ընտանիքը: Ոչ, երկուսն էլ հանուն սիրո տրվում են կրքին: Եւ աղջիկը՝ տուն վերադառնալով, շարունակում է հիշել նրան, ու մեխանիկորեն կախվածության մեջ ընկնում նրանից, իսկ նրանց հանդիպումները շարունակվում են: Կարելի՞ է մեղդրել աղջկան:
Կարելի՞ է արդյոք քննադատել կնոջը, ով չի կարողանում բավարարվել ամուսնու գրկում: Դե ի՞նչ, անկողնում նրանք անհամապատասխան են: Այդ ժամանակ նա փորձում է բավարարվել ուրիշի մոտ, եւ այս դեպքում էլ նույն վիճակն է՝ աղջիկն ըտանիքից դուրս նոր զուգընկեր է գտնում, իսկ ամուսնու հետ շարունակում է ապրել հանուն պատվի: Բայց ի՞նչ պատվի մասին կարող է խոսք լինել:
Հաջորդ հերոսուհին էլ գիտե պատվի եւ արժանիքի մասին: Ուժեղ բնավորւթյան տեր կինն ունի մեղմ բնավորությամբ ամուսին: Նա գործարարուհի է, իսկ այդպիսի կանայք կարող են սիրեկան գտնել եւ նրանց հետ ինտիմ հարաբերությունների մեջ մտնել նաեւ աշխատանքի վայրում: Իսկ ինչու տարակուսել՝ ամուսինը թուլամորթ է, իսկ կինը՝ ուժեղ, գեղեցիկ ու իշխանատենչ: Իսկ ինչո՞ւ չօգտվել կարգավիճակից:
Շատ կանայք՝ լինելով գործարարների կին – տնտային տնտեսուհիներ, սիրեկան են ունենում: Զարամանալի չէ, քանի որ ամուսինն իրականում միշտ գործուղման մեջ է, իսկ կինը՝ միայնակ: Իսկ կինը լավ գիտակցում է, որ ամուսինն իրեն դավաճանում է, եւ նա էլ կարիք ունի ուշադրության ու քնքշանքի, ուստի փարատվում է կողմնակի հարաբերություններով:
Իսկ ինչո՞ւ բացառել, որ կինն էլ, տղամարդու նման, ժամանակի ընթացքում հոգնում է միօրինակությունից եւ նորություն է ցանկանում: Իսկ ինչպե՞ս հասել դրան, ինչպե՞ս զգալ այդ նորը: Բնականաբար՝ ուրիշի հետ: Քիչ ընտանքներ կան ի՞նչ է, որտեղ եւ ամուսինը եւ կինը կողմնակի հարաբերություններ ունեն։
Պետք է ասել, որ շատ կանայք բաժանվում են ոչ թե ուրիշով տարվելու, այլ հիմնականում ամուսնու դավաճանության պատճառով։ Այստեղ տեղին կլինի հիշել հետեւյալ ասացվածքը. «ուրիշի աչքի փուշը տեսնելով՝ մեր աչքի գերանը չենք տեսնում»։ Այդ կանայք, երբեմնի ամուսնու դավաճանության պատճառով բաժանված լինելով, 5-10 տարիանց դառնում են ամուսնացած տղամարդկանց սիրուհի։ Չէ՞ որ, ասում են նրանք, «ես չեմ լվանում նրա ներքնաշորն ու գուլպաները, նա չի փնթփնթում ինձ վրա, գիշերը չի խռռացնում, այլ ընդամենն ինձ զվարճացնում է։ Հետո ինչ, որ կինն ունի, թող նա էլ լվանա, նա էլ տանջվի, ինչպես ես՝ ժամանակին»։ Ստացվում է, որ սիրուհի լինելը շատ ավելի ձեռտնու է։
Դրանում կարելի է համոզվել, եթե դիտարկենք հարցման արդյունքները, որն անցկացրել է «Գոյ» հոգեբանական կենտրոնի հոգեբան խորհրդատու Սուսաննա Ավետիսյանը։ Նրա խոսքով 50%-ը նախընտրում է սիրուհի լինել, քան ոչ սիրելի կին, 35% -ը պնդում է, որ չի բաժանվի, քանի որ չի ցանկանում ընտանիքը քայքայել եւ միայն 15% -ն է պնդում, որ ոչ միայն հավատարիմ կին կլինի, այլեւ կպայքարի ամուսնու սիրո համար ու կվերադարձնի նրան ընտանիք։
Թե ինչո՞ւ է այդպես լինում, Սուսաննան հետեւյալ կերպ է մեկնաբանում. ժամանակակից աշխարհում մարդիկ ավելի շատ ձգտում են կատարելության, նրանք պետք է կատարյալ տուն ունենան, լավ աշխատանք, խելացի երեխաներ, մի խոսքով՝ ամեն ինչ ծրագրված է։ Ահա եւ սկսվում են խնդիրները, իսկ նրան ովքեր չեն ցանկանում ավելորդ խնդիրներ ունենալ, ավելի նրբանկատ են գտնվում եւ դիմում են նման միջոցների. Հարաբերություն են ստեղծում ընտանիքից դուրս, սիրեկան են ունենում, ում հետ կարող են հրաշալի ժամանակ անցկացնել, իրականացնել իրենց սեռական ֆանտազիաները։ Ընդ որում նա չի մեղադրի նրան ոչ մի բանում, լրացուցիչ հարցեր չի տա, իրեն չվերաբերող գործերին չի խառնվի։ Նրա հետ կինը կարող է ոչ միայն լավ ժամանակ անցկանել ու մոռանալ ամեն ինչի մասին, այլ նաեւ պարզապես թուլանալ։ Ու նման կյանքը սովորություն է դանում, իսկ սիրեկանը՝ պարտադիր պահանջ։ Ցավոք, նման ընտանիքներ շատ հաճախ են հանդիպում»։
Այնուամենայնիվ, մենք՝ կանայք, այնքան էլ անմեղ չենք։ Մեզնից յուրաքանչյուրի մեջ այդ թուլությունը կա, պարզապես ոչ բոլորն են համարձակվում այն դրսեւորել։ Եթե տղամարդու՝ մարմնավաճառի հետ մեկ անգամյա կապը դավաճանություն չի համարվում, ապա մեր «չարաճճիությունները» չեն ներվում։ Եթե ամուսինների համարձակությունը բավականացնում է թողնել ըտանիքն ու գնալ սիրուհու մոտ, ապա կանայք բավարար կամքի ուժ չեն ունենում, այդ պատճառով էլ հաճախ սիրեկանները հրաժարվում են նրանցից։ Խղճալ նրանց, թե՞ մեղադրել, հասկանալ, թե՞ քննադատել, ներել թե՞ ատել՝ յուրաքանչուրի գործն է։