Համացանցում հայտնվել է մի փոքրիկ աղջկա լուսանկար, որը շփոթության մեջ է գցել օգտատերերին։ Լուսանկարում աղջիկը կանգնած է կիսադեղնած խոտի վրա և նրա ոտքերը անբնական նիհար ու դեֆորմացված են թվում: Սակայն ուշադիր դիտելիս պարզ է դառնում, որ դա տեսողական խաբկանք է։ Լուսանկարին կից հեղինակը գրել էր. «Աղջնակը՝ պոպկորնի տոպրակը ձեռքին»։Պարզվում է հենց այդ տոպրակի պատճառով էլ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ երեխայի ոտքերը տարօրինակ են։ Այն միախառնվում է դեղնած խոտի հետ՝տեսողական խաբկանք առաջացնելով։