Ամերիկյան ռեալիթի-շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը The Cut հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ այլևս չի հրապարակի մերկ լուսանկարներ:

 

«Չգիտեմ, միգուցե, հնարավոր է, որ ամուսինս ասել է, որ երբեմն նա անհարմար է զգում իմ չափազանց սեքսուալ արտաքինի պատճառով: Ես միշտ լսում եմ նրան և հասկանում: Բայց ամեն ինչից զատ, նա միշտ տալիս է ինձ ազատություն՝ լինելու այնպիսին, ինչպիսին ես ցանկանում եմ, և անել այն, ինչ ցանկանում եմ: Բայց իմ մեջ, ասես, ինչ-որ բան է արթնացել»,- ասել է Քիմը:

39-ամյա աստղը նաև պատմել է, որ չի կարողանում աչքի անցկացնել Instagram-ի էջը երեխաների ներկայությամբ, քանի որ այնտեղ միշտ հայտնվում են մերկ լուսանկարներ: