Մեր օրերում հաճախ ենք լսում, որ դավաճանված ամուսնուն անվանում են կոտոշավոր ու թվում է, թե այդպես միշտ է եղել, սակայն որտեղի՞ց է եկել այս արտահայտությունը և ովքե՞ր են որոշել, որ հենց «կոտոշավոր» տղամարդիկ են դավաճանվում։ Ահա այս հարցի պատասխանի հետ ենք մենք առաջարկում ծանոթանալ ու վերջնականապես հասկանալ այս երևույթի ծագումնաբանությունը։ 

 

Պարզվում է՝ դեռևս հնում «կոտոշ» բառն ունեցել է կարևոր նշանակություն։ Ամեն բան սկսվում է հին հունական դիցաբանությունից։ ՀԻն հունական դիցաբանությունում ի հայտ է գալիս առաջին կոտոշավորը՝ Ակտեոնը, ով մի օր թաքուն հետևում է , թե ինչպես է աստվածուհի Արտեմիդան մերկ լողանում ու Արտեմիդան պատժում է աներես տղամարդուն՝ նրան դարձնելով իսկական ոչխար ու շնորհելով երկար կոտոշներ։ 

Այս դիցաբանության արդյունքում կոտոշները կարծես թե դարձան յուրահատուկ պատժի տեսակ, որով, սակայն, այն ժամանակ պատժում էին հետաքրքրասեր տղամարդկանց և ոչ թե դավաճանվածներին։ Այդ դեպքում ինչպե՞ս պատժի ձևը փոխվեց։ Այս ամենի արմատները նորից պետք է փնտրենք Հին Հունաստանում։ 

Հին Հունաստանում կոտոշ սովոր էին անվանել նաև տղամարդու սեռական օրգանին։ Այն տղամարդկանց, ում կոտոշավոր էին անվանում, նշանակում է հասկացնում էին, որ տղամարդը անկողնում բավականին հմուտ է ու նրանից կանայք երբեք չեն դժգոհում։ Այդ տարիներին էր, որ կոտոշավոր լինելը բավականին նորաձև էր ու յուրաքանչյուր տղամարդ, ով արժանանում էր «կոտոշավորի» կոչմանը իրեն չափազանց շոյված ու հպարտ էր զգում. նրան բոլոր ժամանակների լավագույն կոմպլիմենտն էին անում, սակայն ժամանակները փոխվեցին, երբ սկսեցին տարածվել բամբասանքներ, թե այն տղամարդուն, ում դավաճանում է իր կինը, պակասում է նորմալ «կոտոշը»՝ նկատի ունենալով սեռական օրգանի բացակայությունը, դրա համար էլ կինը փնտրում է ուրիշ տղամարդկանց, որ սեռական առումով բավարարվի։ 

Հենց այդ ժամանակ էլ, որ սկսեցին դավաճանված տղամարդկանց գլխին կատակով «կոտոշ» ամրացնել, թե իբր մարդիկ նրան վերադարձնում են այն, ինչն ինքն այդպես էլ չունեցավ։ Այստեղից էլ մինչև մեր օրեր հասավ դավաճանված տղամարդուն «կոտոշավոր» անվանելու մշակույթը, որը ենթադրվում է, թե իբր նրան վերադարձնում ենք այն, ինչ ենթադրվում է, որ նա չունի։ 

Առաջին «կոտոշավոր» տղամարդը ոմն Ելենայի ամուսինն է։ Նրա գերեզմանաքարը մեր օրեր է հասել հին ժամանակներից, որտեղ նշվում է, որ թաղված տղամարդը «կոտոշավոր» ու կրում է այն «կոտոշները», որոնք իր գլխին են աճեցրել իր կնոջ՝ Ելենայի, բազմաթիվ սիրեկանները։ Ահա այսպիսի զարմանալի պատմություն: